Տնտեսական

27.04.2011 16:14


Մեր տնտեսության այս ծանր վիճակի մեղավորն ո՞վ է

Մեր տնտեսության այս ծանր վիճակի մեղավորն ո՞վ է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով  Հայաստանի տնտեսական խնդիրներին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասել է, թե Հայաստանի վատթարագույն թիվը համախառն արտաքին պարտքն է, որը  կազմում է շուրջ 6 մլրդ դոլար։

–Անհանգստության տեղիք է տալիս այն, որ մեր կառավարությունը որպես տնտեսության կառավարման համակարգ ընտրել է փողային ռեսուրսներով  կառավարումը, այսինքն՝ մոնետարիզմը, քանի որ կառավարությունը տեսնում է, որ  այլևս չի կարողանում զսպել գնաճն ու պակասեցնում է փողը,–ասել է նա։

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ «Տնտեսական հարցերով» մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանն էլ ասել է, թե մեր տնտեսությունը լճացման մեջ է։

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ  տնետեսական համակարգի զարգացումը  պայմանավորված լինի  փողով։ Փողը ի՞նչ բան է. ոչ այլ ինչ է, քան հասարակ հաստոցի տակից դուս եկող նկարված  թղթեր։ Նկարված թղթերով տնտեսական զարգացում տեղի չի ունենում։ Ավելին՝ մենք այսօր սահմանել ենք, մինչև անգամ սահմանադրությամբ, որ ԿԲ–ի հիմնական գործառույթը գնաճի զսպումն է, գների կայունության ապահովումը։ Այդիպիսի բան չի կարող լինել երբևէ։ Գնաճն ու այլ բազմաթիվ տնտեսական հարցեր  լուծելու  համար, և առաջընթաց  ապահովելու  համար, բնականաբար,  դրամային իշխանություններն  ի զորու չեն անելու  այն, ինչ որ պետք է ցանկացած  երկրի զարգացման համար,–ասել է նա։

Արամ Կարապետյանն էլ գնահատելով կառավարություն վերջին մեկ տարվա աշխատանքը՝ ասել է, թե կառավարությունն  այդ ընթացքում զբաղվել է երկրի տնտեսության  օպերատիվ կառավարմամբ։

–Այսինքն՝ որ հաց լինի, տրանսպորտ լինի, ամեն մեկն իր տեղում լինի,–ասել է նա։

Վարդան Բոստանջյանն ասել է, թե կառավորությունը անցած երեք տարում լինելով ֆինանսական ճգնաժամի մեջ, անշուշտ, կառավարման որակի տեսանկյունից բարձունքում չի  գտնվել։

Վարկային միջոցների օգտագործման արդյունավետության հարցերը միշտ են եղել հասարակության մեջ, ինչպես նաև կառավարության  մեջ, և ակնհայտորեն՝ ես չեմ մտածում, որ արդյունավետ են օգտագործվել։ Եվ օգտագործվում են այն տեղերում, որոնք սոցիալ–տնտեսական  առումով կբերեն զարգացման։ Ես մի օրենքի նախագիծ բերեցի, որ  այդ վարկային միջոցները վերահսկվի, արդյունավետ  օգտագործվի, բայց  այդ օրենքի նախագիծը չընդունվեց։ Հիմա ես կոալիցիոն մարդ լինեմ, թե ոչ կոալիցիոն՝ հասկանում եմ, որ մենք արդյունավետ չենք օգտագործում այդ վարկերը,-ասել է ԲՀԿ պատգամավորը։

Հարցին, թե ո՞վ  է մեղավոր, որ  արդյունավետ չի օգտագործվում, Վարդան Բոստանջյանը պատասխանել է, թե մարդիկ կան, որ գործը լավ են անում, իսկ  մարդիկ էլ կան, որ լավ չեն անում։

Արամ Կրապետյանն էլ հայատարել է, թե կառավարությունն է մեղավոր՝ վարչապետի գլխավորությամբ։

Վարկերը մեծ մասամբ վերցնում են նրա համար, երբ կան պատրաստի  ծրագրեր, բայց փողը չի  հերիքում, կամ էլ վերցնում են բլանկային  վարկեր՝ ավելի լայն օգտագործման համար։ Հիմա հարց է, թե ո՞րն էր  կառավարության ծրագիրը, երբ վարկ էր վերցնում։ Եթե դրամի պահելն էր, իմ կարծիքով՝ սխալ մոտեցում էր։ Ամբողջ  համակարգն է մեղավոր, քանի որ վարկերը, եթե անգամ վերցվել  են տնտեսության համակարգը  զարգացնելու համար, վերջ ի վերջո տնտեսական որոշակի մեխանիզմներով ուղղված են եղել քաղաքական որոշակի  խնդիրների լուծմանը, որպեսզի երկրում չստեղծվի  այնպիսի իրավիճակ, որ  սոցիալական բունտ առաջանա։ Առաջին հերթին դրա մասին են մտածել,–ասել է նա։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը