ԱՄՆ Սիեթլ քաղաքում բնակիչները ընտրություններից հետո ցույցի են դուրս եկել՝ փորձելով ճանապարհներ փակել․ ձերբակալվել է 8 մարդ
ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքի բնակիչները ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ի ընտրությունների գիշերը՝ փորձելով փակել քաղաքի մի շարք ճանապարհներ: Ինչպես հաղորդում է տեղական ոստիկանությունը, ութ ցուցարար ձերբակալվել է:
«Այսօր հետիոտներին խոչընդոտելու, երթևեկությանը խանգարելու, սպայի վրա հարձակման, և հանցավոր վնաս հասցնելու համար ձերբակալվել է 8 մարդ»,-ասված է Սիեթլի ոստիկանության Twitter-ի էջում:
Ոստիկանության տվյալներով՝ քաղաքում երկու ցույցեր են տեղի ունեցել, որոնցից մեկի մասնակիցները սկսել են երթևեկելի հատվածում պատնեշ կառուցել։
Ցույցեր են տեղի ունեցել նաև Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Աղբյուրը՝ tert.am