Լրահոս

27.04.2011 15:37


Բոսֆորի կողքին նոր ջրանցք կհայտնվի

Նոր ջրանցքը, որը անվանվելու է Ստամբուլյան, կհայտնվի Բոսֆորի ափերին գտնվող 15–միլիոնանոց Ստամբուլ քաղաքում։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ինչպես հաղորդում է «BBC»–ն ՝ հղում անելով Էրդողանի խոսքերին, ջրանցքը կանցկացվի Ստամբուլի եվրոպական տարածքով և կդառնա 21–րդ դարի ամենախոշոր նախագիծը։

Նա նաև ավելացրել է, թե դրա իրագործումը զգալիորեն կպակասեցնի տրանսպորտային իրավիճակը Բոսֆորում, որն աշխարհի ամենածանրաբեռնված նեղուցներից է:

Այս խորագրի վերջին նյութերը