«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ներկայացրել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և հիմնադրամի միջև տեղի ունեցածը ու նշել է, որ եթե անգամ ինքը, կառավարության խոհանոցի մեջ գտնվելով ու բավականին ծանոթ լինելով իրավական գործընթացներին, չի կարողացել շեղել հունն ու ստեղծված փակ շղթայից դուրս գալ, ապա ցավով է նշում, որ հազարավոր դիմում-բողոքներ նույն ճակատագիրը կունենան.
–Իմանալով, որ վարչապետի վերահսկողությունն այսպիսի կողմնակալ ուսումնասիրություններ է կատարում, և արդյունքում ես ոչինչ չէի ակնկալում, համարում եմ այս գործընթացն ավարտված։ Ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասելիք, իրավիճակի հետ կապված ոչ մի փոփոխություն լինել չի կարող,–ասել է Թամարա Պողոսյանն ու ընդգծել,–հաշվի առնելով, որ 2009–2011թթ. Սփյուռքի նախարարության հետ մեր հարաբերությունները հիմնված են եղել ոչ թե 2 իրավաբանական անձերի համագործակցության հիման վրա, այլ ստորադաս–վերադաս հարաբերությունների վրա, որն ունեցել է իր բացասական հետևանքը, ես ոչ նպատակահարմար եմ համարում իմ հետագա գործունեությունը։ Հայտարարում եմ պաշտոնապես իմ հրաժարականի մասին՝ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն, և այսօր հրաժարականի ամբողջ փաթեթը կներկայացվի ՀՀ վարչապետին։
Հրաժարականը կներկայացվի վարչապետին, քանի որ Թ. Պողոսյանը նշանակվել է կառավարության որոշմամբ։ Հրաժարականի հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք պետք է կցվեն գործին։
Կընդունե՞ն իր հրաժարականը, թե՞ ոչ, հիմնադրամի գործադիր տնօրենը դժվարացել է պատասխանել՝ նշելով, թե կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք պետք է ուսումնասիրվեն։ Նա չի կարծում, թե դրանք ուսումնասիրելու ընթացքում հնարավոր կլինի հիմնադրամի դեմ որևէ բան գտնել։
–Ես երաշխավորում եմ, որ ես անօրինականություններ թույլ տված չեմ կարող լինել,–ասել է նա։
Թամարա Պողոսյանի հրաժարականը կներկայացվի վարչապետին

7or.am