Լրահոս

27.04.2011 14:10


Արդարադատության նախարարություն է ներկայացվել քրեակատարողական հիմնարկների ու դպրոցների բացթողումների վերացման նոր ծրագիր

Լրագրողների հետ այսօրվա ասուլիսում Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն ու ծրագրի սոցմանկավարժական և հոգեբանական բաժնի ղեկավար Արմինե Դավթյանը նշել են, որ քրեակատարողական հիմնարկներում ու դպրոցներում առկա բացթողումներն ու խնդիրները լրացնելու համար Արդարադատության նախարարություն ծրագիր են ներկայացրել։

Այդ ծրագիրը կազմված է երեք փուլից։ Առաջին փուլում նախատեսվում է դեռահասների շեղված վարքի կանխարգելմանն ուղղված մասնագիտական գործունեության ընդարձակում, որում կներգրավվեն սոցմանկավարժներ ու հոգեբանների, որոնք կաշխատեն ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ գիշերօթիկներում ու մանկատներում։

Երկրորդ հատվածը ներառում է քրեակատարողական հիմնարկներում վերադաստիարակչական աշխատանքների աշխուժացումը, որտեղ մասնագետները տեղում կաշխատեն դատապարտյալների՝ թե՛ կանաց, թե՛ անչափահասների ու տարբեր տարիքի տղամարդկանց հետ՝ փորձելով նաև լուծել նրանց մասնագիտական կրթության հարցը։

Ծրագրի երրորդ փուլն ուղղված է հետդատապարտության շրջանում հանցագործների, նրանց ընտանիքների, երեխաների հետ հոգեբանական, սոցիալ–մանկավարժական, հարմարվողական աշխատանքներ իրականացնելուն։

Բանախոսների հավելել են, թե իրենք նաև օրենսդրական երկու առաջարկություն են ներկայացնելու Ազգային ժողով՝ կապված դատապարտյալներին աշխատանքի տեղավորելու հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը