Լրահոս

27.04.2011 12:31


Արմինե Դավթյան. «Հանցագործությունների կանխումը պետք է սկսվի դպրոցից»

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն ու ծրագրի սոցմանկավարժական և հոգեբանական բաժնի ղեկավար Արմինե Դավթյանը հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել են հանցագործությունների ու քրեակատարողական հիմնարկների գործառույթների խնդիրների մասին։

Խ. Մարոզյանը նշել է, թե կալանավայրերում անտեսվում է վերադաստիարակման գործառույթը։ Նրա խոսքերով՝ արգելված է դատապարտվածների մուտքը որևէ աշխատանքի, ինչը նպաստում նրանց մեկուսացմանը, որը և դրդում է նոր հանցանքի։

Արմինե Դավթյանը կարևորել է հանցագործությունների կանխման համար տարվող աշխատանքների աշխուժացման հարցը՝ նշելով, թե այն պետք է սկսվի դպրոցից, ինչպես նաև ուշադրություն դարձվի շեղված վարք ունեցող երեխաներին, սակայն այդ հարցը դպրոցները չեն կարևորում։

Բանախոսները նշել են, թե հանցածին երևույթներն առաջանում են հասարակությունից եկող ենթագիտակցական վածքագծից ու անիրազեկությունից՝ հավելելով, թե վերադաստիարակման մեխանզիմները մեզ մոտ քիչ են զարգացած։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը