Լրահոս

27.04.2011 10:06


ԼՂՀ ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 218 մլրդ դրամ

ԼՂՀ ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 218 մլրդ դրամ

Երեկ ԼՂՀ կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի կատարողականին։  Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ 2010-ը բավական դժվար տարի էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարող ԼՂՀ տնտեսության համար: Այնուհանդերձ, ապահովվել է 5,5% տնտեսական աճ, ինչը 2009թ. ցուցանիշի համեմատ գրեթե կրկնակի քիչ է: ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 218 մլրդ դրամ: Սեփական եկամուտներն ավելացել են մոտ 12%-ով և հավասարվել շուրջ 23 մլրդ 807 մլն դրամի: Ֆինանսների նախարարի հաղորդմամբ` 2010-ին պետբյուջեով ծախսերը կազմել են 62 մլրդ 184.2 մլն դրամ` 5 մլրդ 254 մլն դրամի պակասուրդով: Ամենակարևորը, ըստ Ս.Թևոյանի, որ լիովին ֆինանսավորվել են պետական առաջնային բոլոր ծրագրերը և պարտքեր չեն կուտակվել:

Վարչապետ Արա Հարությունյանը դրական է գնահատել բարդ իրավիճակում ձեռք բերված ֆինանսատնտեսական արդյունքները և ընդգծել, որ հարկային բավարար մուտքերը և այլ ցուցանիշներ լավ հնարավորություն են ընձեռում 2011 թվականին ապահովելու սոցիալ-տնտեսական զգալի զարգացում:Նախորդ տարվա ԼՂՀ պետբյուջեի կատարման հաշվետվությունը կներկայացվի հանրապետության խորհրդարանի քննարկմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը