Լրահոս

27.04.2011 12:57


Հայաստանում հանցագործությունների շոշափելի աճ է գրանցվում

Այսօր լրագրողների հետ հանցագործությունների և կրկնահանցագործությունների դրդապատճառների մասին են խոսել Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը և ծրագրի սոցմանկավարժական և հոգեբանական բաժնի ղեկավար Արմինե Դավթյանը։

Խ. Մարոզյանը նշել է, որ հանրապետությունում կրկնահանցագործությունների աճ է նկատվում։ Արմինե Դավթյանն էլ ներկայացրել է, որ դա հատկապես մեծ է անչափահաս տարիքում հանցագործություն իրականացրածների շրջանում ու ավելացրել՝ 16%։

Հանցագործությունների թիվը 2005–2009թթ. կտրվածքով 8875–ից հասել է 14 339–ի, ընդ  որում՝ կտրուկ աճ է գրանցվել 2008–2009թթ.՝ շուրջ 5000–ի չափով։

Խ. Մարոզյանը տեղեկացրել է, որ 1990թ. մինչ այժմ անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունների թվի նվազում արձանագրվել է միայն 1993թ.։ Նրա կարծիքով՝ հետաքրքրականն այն է, որ  անչափահասների հանցագործություններում սոցիալական դրդապատճառները փոքր թիվ են կազմում։

–Հանցատեսակների շուրջ 30%–ը կազմում են անչափահասի հեղինակության ու ինքնահաստատման խնդիրները,–ընգծել է Ա. Դավթյանը։

Հանցագործությունների թվի կրկնակի աճ է գրացվել նաև կանանց շրջանում՝ 2008–2009թթ. 169–ից հասնելով 353–ի, իսկ կրկնահանցագործությունների թիվը ամեն տարի կայուն աճի միտում ունի 7%–ով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը