Լրահոս

27.04.2011 12:43


Վրաերթի է ենթարկել մեկ տարեկան երեխայի

Ապրիլի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ապրիլի 25-ին, ժամը 12.00-ին, Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր 1-ամյա որդուն` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը