Լրահոս

27.04.2011 11:32


Վարդան Այվազյանը հերքում է ծեծվելու մասին լուրը

Վարդան Այվազյանը հերքում է ծեծվելու մասին լուրը

Թերթերից մեկի «հավաստի տեղեկություններով»՝ օրերս «Շանգրիլա» խաղատանը ծեծի է ենթարկվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նույն «հավաստի տեղեկություններով»՝ նրան ծեծել են ԼՂ պաշտպանության բանակի գեներալներ Սամվել Կարապետյանը և Կամո Աղաջանյանը: Ինչպես «7օր»–ի հետ զրույցում ասել է Վարդան Այվազյանը, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Նման բան տեղի չի ունեցել, զրպարտություն է հերթական անգամ, ի՞նչ ասեմ,–ասել է Վարդան Այվազյանը։

Նա նշել է, թե լրատվամիջոցին դատի տալ չի պատրաստվում.

Դատի տամ՝ ի՞նչ անեմ։ Իրենց ռեյտինգը բարձրացնե՞մ։

Վարդան Այվազյանն ասել է, թե իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ ով ցանկանում է դրանում համոզվել, կարող է գնալ Ազգային ժողով և տեսնել, որ իր վրա ծեծի որևէ հետք չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը