Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին նախապատրաստում են վիրահատության։ Հիշեցնենք, որ երեկ Նազիկ Ավդալյանը Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, ավտովթարի էր ենթարկվել և ստացել ողնաշարի սալջարդ ու կողի կոտրվածք։ Այժմ նա Երևանի «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է:
Միայն վիրահատությունից հետո պարզ կռադնա՝ կկարողանա՞ Նազիկ Ավդալյանը շարունակել իր մարզական գործունեությունը: Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի փոխնախարար Սամվել Խաչատրյանի խոսքերով՝ հետագայում սպորտով զբաղվելու Նազիկի շանսերն այս պահի դրությամբ շատ քիչ են՝ 10%: Բնականաբար, նա չի կարողանա մասնակցել նաև 2011թ. աշնանը կայանալիք Աշխարհի առաջնության խաղերին։
Նազիկ Ավդալյանին արդեն այցելել են ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրանք հավաստիացրել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բուժումը կազմակերպել արտասահմանյան լավագույն բուժկենտրոններում:
Նազիկ Ավդալյանին վիրահատելու են

7or.am