Լրահոս

27.04.2011 11:01


Եվրոպական երկրները Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում են պահանջում

Եվրոպական երկրները Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում են պահանջում

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, եվրոպական երկրները Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում են պահանջել՝ ընդդիմության նկատմամբ բռնությունները դադարեցնելու համար։

Ֆրանսիան և Իտալիան համատեղ հայտարարությամբ ՄԱԿ–ից և ԵՄ–ից պահանջել են ուժեղացնել ճնշումները Սիրիայի իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանք չխոչընդոտեն  այլակարծությանը երկրում։

Բրիտանիան նույնպես հայտարարել է, թե  դիտարկում է որոշակի քայլերի շրջանակ, որոնք կարող են ազդել Սիրիայի վարչակազմի վրա։

Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը  քննարկվում է նաև Վաշինգտոնում։

Մոտակա օրերին ՄԱԿ–ի  Անվտանգության խորհրդի նիստ տեղի կունենա, որտեղ պետք է Սիրիայում իրավիճակի վերաբերյալ բանաձև ընդունվի։

ՄԱԿ–ի  գլխավոր  քարտուղար  Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին դատապարատել է հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ տանկեր և հրազեն օգտագործելու համար և նրանց կոչ է արել հարգել մարդու իրավունքները։

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Պորտուգալիայի կողմից ՄԱԿ–ում առաջարկված բանաձևը  դատապարտում է Սիրիայում քաղաքցիական անձանց նկատմամբ ուժի կիրառությունն ու կոչ է անում վերջին օրերին բախումների հետևանքով մահացած անձանց սպանության վերաբերյալ արդար և թափանցիկ հետաքննություն իրականացնել։

Այս ընթացքում Սիրիայի  Դարաա քաղաքը դարձել է բողոքի շարժման կենտրոն, որտեղ երեկ կրակոցներ  են լսվել, իսկ հետո էլ քաղաք են մտել զինվորականներ և տանկեր։

Այս խորագրի վերջին նյութերը