Պուտինը ժխտում է Քադաֆիին սպանելու Արևմուտքի իրավունքը
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, երեկ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Կոպենհագենում պաշտպանել է Մուամար Քադաֆիի կյանքի իրավունքը։
Պուտինը հայտարարել է, թե աշխարհի և ոչ մի երկիր Լիբիայի ղեկավարին սպանելու իրավունք չունի։
–Ասում էին՝ չենք ուզում սպանել։ Այժմ որոշ պաշտոնական դեմքեր ասում են. «Այո՛, ձգտում ենք ոչնչացնել Քադաֆիին»։ Իսկ ո՞վ է թույլ տվել դա անել։ Ի՞նչ է՝ մի՞թե դատ է եղել։ Ո՞վ է իրեն նման իրավունք վերապահել՝ պատժել որևէ մարդու, ով էլ որ նա լինի,–ասել է Ռուսաստանի վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նա Լիբիայի գործողություններն անվանել «խաչակրաց արշավանք»։
–Ի՞նչ երկինք փակելու մասին է խոսքը, եթե ամեն գիշեր պալատի ուղղությամբ հարվածներ են տեղում,–իր տեսակետն է պարզաբանել Պուտինը։
Նրա խոսքերով՝ աշխարհի երկրները պետք է գործեն «միջազգային իրավունքի տեսանկյունից՝ գիտակցելով իրենց պատասխանատվությունն ու հոգատարությունը խաղաղ բնակչության նկատմամբ»։ Պուտինի կարծիքով՝ այժմ, սակայն, «քաղաքակիրթ հանրությունն իր ամբողջ թափով հարձակվել է ոչ մեծ մի երկրի վրա և ոչնչացնում է բոլոր ենթակառուցվածքները»։
ՌԴ վարչապետը նաև կարծիք է հայտնել, թե «Լիբիայում բարբարոսություն անողների» հիմնական հետաքրքրությունը կարող է այդ երկրի բնական հարստությունը լինել։
Պուտինն ասել է, թե իր տվյալներով՝ Լիբիան նավթի պաշարների քանակով առաջին տեղն է գրավում աֆրիկյան երկրների շարքում, իսկ գազի պաշարներով՝ 4–րդ տեղը։
Պուտինի հայտարարությանը նախորդել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամա Ֆոքսի հայտարարությունը, ով ընդգծել էր, թե Քադաֆին լիբիական հակամարտության ավարտի համար խաչընդոտ է համարվում։ Ֆոքսը նաև ասել էր, թե մարդիկ, ովքեր որոշում են կայացնում հարձակավել Լիբիայի քաղաքացիների վրա, կհամարվեն ՆԱՏՕ–ի ռմբակոծությունների «պաշտոնական թիրախ»։