Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին երկրի հակամարտության համար խաղաղ լուծում փնտրելու նպատակով Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ պատվիրակություն է ուղարկել։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես»–ը՝ հղում անելով Չավեսի խոսքերին։
–Նրանք մեր երկիր են եկել լիբիական ճգնաժամից ելք գտնելու նպատակով,–ասել է Չավեսը հեռուստաուղերձում՝ մանրամասներ չբացահայտելով Լիբիայից ժամանած պատվիրակության վերաբերյալ։
Չավեսը Քադաֆիին իր ընկերն է անվանել և կտրուկ դատապարտել է եվրոպական երկրների ու ԱՄՆ–ի օդուժի ռազմական միջամտությունը։
–Նրանք հրթիռներ են նետում ռազմական բարաքների, դպրոցների, առևտրական կենտրոնների վրա... Ո՞վ է տվել նրանց այդ իրավունքը։ Մենք նպատակաուղղված ենք խաղաղ կարգավորմանը այն իրավիճակի, որի հետ բախվել է լիբիական ժողովուրդը,–ասել է Չավեսը։
Քադաֆին Չավեսի օգնությունն է խնդրել