Լրահոս

27.04.2011 10:19


Օբաման հանձնարարել է լիբիացի ապստամբներին 25 մլն դոլարի ոչ ռազմական օգնություն տրամադրել

Օբաման հանձնարարել է լիբիացի ապստամբներին 25 մլն դոլարի ոչ ռազմական օգնություն տրամադրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ հուշագրով Պետքարտուղարության ու Պենտագոնի ղեկավարներին հանձնարարել է լիբիական ապստամբներին 25 մլն դոլարի չափով ոչ ռազմական օգնություն տրամադրել։

«Ես տնօրինում եմ ԱՄՆ կառավարության ցանկացած գերատեսչության պահուստներից ու պաշարներից 25 մլն դոլարի ոչ ռազմական օգնության հատկացումը՝ սպառման ու սպասարկման առարկաների տեսքով, աջակցելու նպատակով ԱՄՆ–ի առանցքային գործընկերներին, այնպիսին, ինչպիսին է անցումային Ազգային խորհուրդը Բենգազի քաղաքում, որպեսզի պաշտպանենք քաղաքացիական բնակչությանը, որին Լիբիայում հարձակում է սպառնում»,–ասվում է հուշագրում։

Աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ–ի իշխանությունները մասնավորապես մտադիր են լիբիացի ապստամբներին տրամադրել տրանսպորտային միջոցներ, բժշկական սարքավորումներ, ռադիոընդունիչներ։

Այս խորագրի վերջին նյութերը