Լրահոս

27.04.2011 10:16


«ԶՊՄԿ»–ում թթվածնի բալոնի պայթյունից մեկ մարդ զոհվել է, երեքը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ

Ապրիլի 26-ին, ժամը 14.46-ին Քաջարան քաղաքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից Ա.Խաչատրյանից ահազանգ է ստացվել, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասին հարակից տարածքում տեղի է ունեցել  պայթյուն:

Ժամը 14.47-ին դեպքի վայր է մեկնել Քաջարան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի կողմից կատարվող եռակցման աշխատանքների  ժամանակ`  դեռևս չպարզված հանգամանքներում տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով տեղում զոհվել է Իսահակ Մայիլյանը (ծնվ. 1984թ.), իսկ Զորի Բաբայանը (ծնվ. 1986թ.), Էրիկ Գասպարյանը և Տիգրան Շահբազյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կապան քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից  Տ.Շահբազյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Զ.Բաբայանի և Է.Գասպարյանի վիճակը` բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը