Իրանը, Թուրքիան, Սիրիան և Իրաքը ցանկանում են իրար միջև «Շենգեն» անցագրեր հաստատել
Իրանի զբոսաշրջության փոխնախարար Շահբազ Եզդին հայտարարել է, թե նախապատրաստական աշխատանքներ են տարվում Իրանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի միջև «Շենգենի» նման միասնական անցագրեր հաստատելու համար։
Ինչպես հայտնում է «FarsNews»–ը՝ Հորդանանը և Լիբանանը, որոնք ավելի վաղ հայտարարել էին այդ միասնական անցագրային գոտուն միանալու մասին, այժմ հայտնել են դրան չմասնակցելու մասին։ Եզդին նշել է, որ միասնական անցագրային գոտու ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
–Չնայած որ Թուրքիայի, Իրանի և Սիրիայի միջև այցագրային կարգն այժմ արդեն վերացվել է, միասնական անցագրային տարածության ստեղծումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման գործում կարևոր դեր կխաղա,–ասել է Շահբազ Եզդին։