Լրահոս

26.04.2011 17:44


«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն իր իրավունքի պաշտպանության համար դիմելու է դատական ավելի բարձր ատյանների

Այսօր, ապրիլի 26-ին, ժամը 16:25-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակեց  Գյումրու հին հեռուստաաշտարակի վերաբերյալ «ՉԱՊ» ՍՊԸ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վերաքննիչ բողոքի մասին իր որոշումը: Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողեց անփոփոխ՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը պարտավորեցնելով 1-ամսյա ժամկետում հեռուստաաշտարակի վրայից  ապամոնտաժել իր հեռարձակող սարքավորումները:                                                   Հիշեցնենք, որ այս գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս 2008-ի ապրիլի 14-ին էր նույն որոշումը կայացրել: Վերաքննիչ դատարանը մնացել էր նույն դիրքորոշմանը, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանն այնուհետ բեկանեց  Վերաքննիչ դատարանի որոշումը: Հավելենք, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը շարունակելու է իր իրավունքի պաշտպանության համար դիմել դատական ավելի բարձր ատյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարան, նաեւ Եվրոպական դատարան: Ի դեպ, 2008 թվականին քննված մեկ այլ՝ հարկային ստուգումներին եւ հեռուստաընկերությանը պարտադրված տուգանքին առնչվող գործով, «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը դեռեւս  2009 թ. մարտի 13-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը