Ապրիլի 25-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Վարդենիսի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Խաչաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի մոտ ռումբ է դրված: Մեկնած օպերատիվ խմբի ձեռնարկած միջոցառումներով պարզել է, որ դպրոցի մոտակայքում և դպրոցում պայթուցիկ նյութեր և սարքեր չկան:Պարզվել է, որ կեղծ լուրը բջջային հեռախոսով հայտնել է նույն դպրոցի աշակերտ, 15-ամյա Աշոտ Գ.-ն:Կատարվում է նախաքննություն:
Կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզվել է