Լրահոս

26.04.2011 17:22


Ժիրինովսկին հինգերորդ անգամ կպայքարի նախագահական պաշտոնի համար

Ժիրինովսկին հինգերորդ անգամ կպայքարի նախագահական պաշտոնի համար

Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողներին հայտնել է, թե ինքը պատրաստվում է վերստին մասնակցել նախագահական ընտրություններին։

ՌԴ Պետդումայի փոխնախագահի խոսքերով՝ ՌԼԴԿ–ից թեկնածուի առաջադրման վերջնական որոշումը կընդունվի կուսակցության համագումարի ժամանակ, որը նախատեսվում է դեկտեմբերին։ «ՌԲԿ»–ի հաղորդմամբ՝ Ժիրինովսկին միևնույն ժամանակ ընդգծել է, որ եթե կուսակցությունը ընտրություններին չմասնակցի, դա կվկայի նրա թուլության մասին։

Ինչ վերաբերում է Պետդումայի առաջիկա ընտրություններին, ՌԼԴԿ առաջնորդը հույս է հայտնել, թե իր կուսակցությունը կկարողանա ստանալ խորհրդարանական տեղերի 30%–ը և նշանակալիորեն կբարելավի ՌԴ ստորին պալատում՝ Դաշնային ժողովում, իր ներկայացուցչությունը։

Նշենք, որ Ժիրինովսկին նախագահական ընտրությունների մասնակցության ռեկորդակիր է։ Սկսած 1991թ.՝ նա երկրի բարձրագույն պաշտոնի համար իր թեկնածությունը չորս անգամ առաջադրել է, սակայն ոչ մի անգամ ձայների 10%–ից ավելին չի հավաքել։

Այս խորագրի վերջին նյութերը