Orange-ի բաժանորդներից մեկը կդառնա Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուրը
Այսօր Orange-ը հայտարարեց Orange Կինո ծառայության սիրահարներին ուղղված բացառիկ առաջարկի մասին: Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները, այսօրվանից մինչև մայիսի 8-ը օգտվելով Orange Կինո ծառայությունից, կստանան հնարավորություն ձեռք բերել Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր:
«Արդեն ավելի քան 10 տարի ի վեր Orange-ը Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական գործընկերներից է, և այս ավանդական գործընկերության շնորհիվ Orange Արմենիան հնարավորություն ունի իր բաժանորդներից մեկի համար անմոռանալի դարձնել Կաննի 64-րդ փառատոնը: Հայաստանում մենք երկու ամիս առաջ մեկնարկեցինք Orange Կինո ծառայությունը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում և խրախուսել կինոմաններին: Հենց մեր այս բաժանորդներն էլ, ովքեր հաճախ են այցելում կինո, կստանան հնարավորություն` դառնալ Կաննի աստղերից »,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ցանկալի ուղեգիրը ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է օգտվել Orange Կինո ծառայությունից ապրիլի 26-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում, Orange համարից ուղարկելով “kino” բառը 5555 կարճ համարին: Տոմսի հետևում նշված համապատասխան դաշտում լրացնելով պահանջվող տվյալները` բաժանորդները պետք է կտրեն տոմսի ստորին` լրացված հատվածը և այն գցեն «Մոսկվա» և «Հոկտեմբեր» կինոթատրոններում տեղադրված Orange-ի համապատասխան արկղերը: Մայիսի 10-ին երկու արկղերը կբացվեն, և պատահական կարգով դուրս կհանվի մեկ տոմս: Այն երջանիկ բաժանորդը, ում պատկանում է այդ տոմսը, կստանա Կաննի պատվավոր հյուրի ուղեգիր 2 հոգու համար:
«Կարծում եմ` ցանկացած կինոսիրողի երազանքներից է հայտնվել Կաննի նման հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որտեղ իր շուրջը կլինեն համաշխարհային կինոաստղեր` կենդանի լեգենդներ: Orange-ի հետ երազանքներն իրականություն են դառնում: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման: Իսկ քանի կինո մեր բաժանորդները մենակ չեն գնում, երջանիկ հաղթողը կընտրի, թե ում հետ է գնալու, այս անգամ արդեն Կանն»,- հավելեց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: