«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել». Պուտին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով մասնակցել է «Ռուսաստանը կանչում է» ներդրումային հիմնադրամի համաժողովին, որի մասնակիցներից մեկի խնդրանքով անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այս հակամարտությունը սկիզբ է առել էթնիկ բախումներից, մինչդեռ ԽՍՀՄ այն ժամանակվա իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել մարդկանց անվտանգության ապահովման համար:
Պուտինն ընդգծել է, որ «էթնիկ հողի վրա կատարված բացասական իրադարձությունների հետևանքով հայերը ձեռքները զենք են վերցրել և դա անձամբ են արել»:
ՌԴ նախագահի խոսքով՝ «հակամարտության յուրաքանչյուր կողմն իր ճիշտն ունի և հակամարտությունը հեշտ լուծումներ չունի, քանի որ հանգույցը շատ պինդ է կապված»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել»,-կարծիք է հայտնել ՌԴ նախագահը:
Վերջինս կարևորել է, որ հարցի կարգավորմամբ մարդիկ կարողանան իրենց ապահով զգալ, արդյունավետ տարածաշրջանային զարգացման պայմաններ, ենթակառուցվածքային բոլոր հնարավորությունների ապաարգելափակման հնարավորություններ ստեղծվեն:
Պուտինի խոսքով՝ դա հնարավորություն կտար այսօրվա համաժողովի մասնակիցներից շատերին մասնակցել տարածաշրջանի զարգացմանը, ներդրումներ անել:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, մարդկային կորուստները, նստել բանակցային սեղանի շուրջ:

Աղբյուրը՝ tert.am