Լրահոս

26.04.2011 17:13


Դավթաշենի վարչական շրջանը կջրազրկվի

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,  որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ.  ապրիլի 27-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավթաշենի վարչական շրջանի` Դավթաշենի 2-րդ զանգվածի 22-26 շենքերի,  Դավթաշենի 3-րդ զանգվածի 30, 31 շենքերի,   Դավթաշենի 4-րդ զանգվածի, Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, հրշեջ կայանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը