Քաղաքական

29.10.2020 17:14


Ադրբեջանի զինուժը հրակոծել է ռուսական սահմանային ուղեկալը

Ադրբեջանի զինուժը հրակոծել է ռուսական սահմանային ուղեկալը

Ադրբեջանի զինված ուժերը հրակոծել են ռուսական իրանական սահմանին։

Ինչպես հայտնի է դարձել WarGonzo Telegram-ալիքին, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Ուղեկալի տարածքում չորս հատ ական է պայթել։ Տվյալներ տուժածների մասին դեռ չկա։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր տեղադրել, որում ասվում էր.

«Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15-ի սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմն անօդաչուներով (որոնցից մեկն ընկել է Հայաստանի տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը