Ադրբեջանի ռազմաօդային ուժերի վարժանքները կապված էին Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ
–Ապրիլի 18–23–ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի բազմաստիճան ղեկավարների մասնակցությամբ զորավարժությունները բարձրացրել են ԼՂՀ–ի զինված ուժերի մարտական ոգին։ ԼՂՀ պաշտպանության բանակի յուրաքանչյուր նման զորավարժություն պահանջված է ոչ միայն հայկական Արցախի պաշտպանության ապահովման տեսանկյունից, այլ նաև իր կազմակերպվածության և արդյունավետության, հանձնարարությունների իրականացման առումով անահմեմատ ավելի առաջ է Ադրբեջանի կողմից իրականացվող նման վարժանքներից,–այս մասին Ստեփանակերտում ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության ներկայացուցիչ Սենոր Հասրաթյանը։
Նրա խոսքերով՝ վերջերս Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորվարժությունները կապված են Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ։
–Ադրբեջանական օդուժի թռիչքները ղարաբաղաադրբեջանական շփման գծում պարբերական բնույթ են կրում, և որոշ դեպքերում նաև անհաջող վայրէջքներ են կատարվում, բայց ինչու հենց այսօր և հենց հիմա այդ նույն թռիչքներին այդքան մեծ նշանակություն տրվեց, քան սպասվում էր՝ դժվար չէ կռահել։ Առավել ևս, որ վերջերս բավական շատ է խոսվում Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին,–ասել է Սենոր Հասրաթյանը։