Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR
Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի ակտիվիստները տեղեկություն են ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց 25 սիրիացի վարձկանների դիերի՝ հայրենիք տեղափոխման մասին: Վարձկանները սպանվել են Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ:
Հարկ է նշել, որ նրանց դիերը Սիրիա են բերվել Հալեպի հյուսիսում Հուր Կիլիս զինվորական սահմանով:
Ըստ Կենտրոնի տվյալների՝ սեպտեմբերից մինչ այժմ Թուրքիայի աջակցությամբ ռազմաճակատ ուղարկված և այնտեղ սպանված գրոհայինների ընդհանուր թիվն առնվազն 217 է: Նրանցից 163-ի մարմինները բերվել են Սիրիա, մինչդեռ մյուսների դիերը շարունակում են մնալ Ադրբեջանում:

Աղբյուրը՝ tert.am