Նիսի քաղաքագլուխը իսլամական ֆաշիզմ Է որակել քաղաքային եկեղեցու վրա հարձակումը
Արյունալի հարձակումը Նիսի եկեղեցում կատարել Է արմատականացած մուսուլմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հայտարարել Է Նիսի քաղաքագլուխ Քրիստիան Էստրոզին:
«Նա «Ալլահ աքբար» Էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն Էին ցուցաբերում ձերբակալելուց հետո»,-Էստրոզին պատմել Է լրագրողներին: Տեղի ունեցածը նա բնութագրել Է որպես իսլամական ֆաշիզմի դրսևորում:
«Հարկավոր Է, որ մենք ամեն գնով արմատախիլ անենք իսլամական ֆաշիզմը երկրի ամբողջ տարածքում»,-հայտարարել Է քաղաքապետը: Նա հայտնել Է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել Է քաղաքում ժամանակավորապես փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի մյուս վայրերը: Նաև լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Սկզբում Էստրոզին հայտնել Էր, որ հարձակման հետևանքով զոհվել Է երկու մարդ, իսկ մեկն օրհասական վիճակում Է:
Սակայն հետո նա հաղորդել Է երեք զոհվածի մասին: Բացի այդ, հոսպիտալացվել Է հարձակվողն ինքը: Նրա վիճակը գնահատվում Է որպես ծանր:«Այդ բարբարոսի ինքնությունը մենք դեռ կպարզենք»,-արձանագրել Է Նիսի քաղաքագլուխը: Ավելի վաղ ֆրանսիական հեռուստատեսությունը հաղորդել Էր երեք զոհվածի մասին: Դրա հետ մեկտեղ առանձին ԶԼՄ-ներ տեղեկացրել են, որ զոհվածներից մեկը 70-ամյա թոշակառու Է, որը գլխատվել Էր հարձակվողի կողմից: Դեպքի վայրը շրջապատվել Է ոստիկանության կողմից: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել Է, որ արտահերթ խորհրդակցություն Է անցկացնում այդ ողբերգության կապակցությամբ: BFMTV հեռուստաալիքը հաղորդել Է, որ հետաքննությանը միացել Է դատախազության ստորաբաժանումը, որն զբաղվում Է ահաբեկչության հետ կապված գործերով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նիսի քաղաքագլուխը իսլամական ֆաշիզմ Է որակել քաղաքային եկեղեցու վրա հարձակումը
Արյունալի հարձակումը Նիսի եկեղեցում կատարել Է արմատականացած մուսուլմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հայտարարել Է Նիսի քաղաքագլուխ Քրիստիան Էստրոզին:
«Նա «Ալլահ աքբար» Էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն Էին ցուցաբերում ձերբակալելուց հետո»,-Էստրոզին պատմել Է լրագրողներին: Տեղի ունեցածը նա բնութագրել Է որպես իսլամական ֆաշիզմի դրսևորում:
«Հարկավոր Է, որ մենք ամեն գնով արմատախիլ անենք իսլամական ֆաշիզմը երկրի ամբողջ տարածքում»,-հայտարարել Է քաղաքապետը: Նա հայտնել Է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել Է քաղաքում ժամանակավորապես փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի մյուս վայրերը: Նաև լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Սկզբում Էստրոզին հայտնել Էր, որ հարձակման հետևանքով զոհվել Է երկու մարդ, իսկ մեկն օրհասական վիճակում Է:
Սակայն հետո նա հաղորդել Է երեք զոհվածի մասին: Բացի այդ, հոսպիտալացվել Է հարձակվողն ինքը: Նրա վիճակը գնահատվում Է որպես ծանր: «Այդ բարբարոսի ինքնությունը մենք դեռ կպարզենք»,-արձանագրել Է Նիսի քաղաքագլուխը: Ավելի վաղ ֆրանսիական հեռուստատեսությունը հաղորդել Էր երեք զոհվածի մասին: Դրա հետ մեկտեղ առանձին ԶԼՄ-ներ տեղեկացրել են, որ զոհվածներից մեկը 70-ամյա թոշակառու Է, որը գլխատվել Էր հարձակվողի կողմից: Դեպքի վայրը շրջապատվել Է ոստիկանության կողմից: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել Է, որ արտահերթ խորհրդակցություն Է անցկացնում այդ ողբերգության կապակցությամբ: BFMTV հեռուստաալիքը հաղորդել Է, որ հետաքննությանը միացել Է դատախազության ստորաբաժանումը, որն զբաղվում Է ահաբեկչության հետ կապված գործերով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: