Միջնորդի փոխարեն ՀԱԿ–ին մոնղոլերենի թարգմանի՞չ է հարկավոր
«Հայացք» ակումբում մեկնաբանելով ընդդիմության և իշխանության միջև որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության վերաբերյալ ՄԻՊ–ի հայտարարությունը՝ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն ասել է.
–ՀԱԿ–ը եթե ցանկանում է հանդիպի, իրեն միջնորդ պետք չէ, իրեն թարգմանիչ է պետք։ Մարդն ուզում է հանդիպի մոնղոլ–թաթարների հետ, ի՞նչ միջնորդ։ Ինչի՞, ՄԻՊ–ը մոնղոլերեն գիտի՞։ Հստակ գրված է, մարդիկ ասում են՝ այս 3 պահանջը կատարեք, նստենք բանակցենք արտահերթ գործընթացի մասին, ես էլ ասում եմ, որ դա անհնարին բան է։ Ի վերջո, եթե փորձում են ասել, որ պետք է իրենք խիրուրգիական միջամտությամբ իշխանափոխություն կատարեն, լա՛վ, թերապևտիկ բուժում նշանակող մարդիկ հիմա մի կողմ են քաշվել, դաշտը տվել են իրենց, և վերջապես կվերջանա, չէ՞, այդ պատը։ Դա անվերջ չի կարող լինել, մի պահի պետք է ասեն, որ դա իրենց մոտ չստացվեց։
Նրա խոսքերով՝ հերիք է սխալ անողին լսել.
–Ինչքա՞ն կարելի է՝ Լևոն Տեր–Պետրոսյանը գա ասի՝ գիտե՞ք ինչ, սխալ եմ արել, որ ղարաբաղցիներին բերել եմ, նորից նախագահ ընտրեք, սխալս ուղղեմ, հիմա էլ, ասենք, Ռոբերտ Քոչարյանն ասի, ցանկացա ինձ իրավահաջորդ լինի, բայց ոնց որ էդքան էլ գոհ չեմ, սպասեք՝ մի հատ գամ, սխալս ուղղեմ։ Չի՞ լինի՝ մի անգամ լսենք սխալ չանողին։
«Կա՞ սխալ չանող» հարցին ի պատասխան՝ Է. Անտինյանն ասել է, թե պետք է անընդհատ հետ նայելու փոխարեն առաջ նայել, այնինչ այսօր պայքար է գնում ներկայի և անցյալի միջև։
Նրա խոսքերով՝ պետք չէ անձեր տեսնել, պետք է տեսնել երևույթ, գործընթաց և գաղափարներ։ Ըստ նրա՝ պետք չէ մի որոշակի ուժի վրա սևեռվել։

7or.am