Աշխարհ

29.10.2020 13:07


Սրանք հասարակ թուրքեր չեն, սա «Գորշ գայլերի» խմբավորումն է. հայկական թաղամասերը հսկվում են, հայերի հետ ամեն ինչ լավ է. ֆրանսիահայը՝ Լիոնում տեղի ունեցած միջադեպի մասին

Սրանք հասարակ թուրքեր չեն, սա «Գորշ գայլերի» խմբավորումն է. հայկական թաղամասերը հսկվում են, հայերի հետ ամեն ինչ լավ է. ֆրանսիահայը՝ Լիոնում տեղի ունեցած միջադեպի մասին

Երեկ Ֆրանսիայում հայերի խաղաղ ակցիայի ընթացքում թուրքերի հարձակումից հետո սանձարձակումներ են տեղի ունեցել Լիոն քաղաքում: Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը պատմեց, որ գիշերը տեղի ունեցած միջադեպի ընթացքում հայեր չեն տուժել:

«Մենք կոչ ենք արել, որ ոչ ոք տանիք դուրս չգա, որովհետև սրանք հասարակ թուրքեր չեն, սա ահաբեկչական, խուլիգանական շարժում է, «Գորշ գայլերի» խմբավորումն է: Պատկան մարմինները տեղյակ են տեղի ունեցողի մասին, բոլոր հայկական թաղամասերը հսկվում են: Խմբավորման և ոստիկանների միջև բախումներ են եղել»,-ասաց նա և և մեկ անգամ ևս շեշտեց, որ ոչ մի հայ չի տուժել, հայերի մոտ ամեն ինչ լավ է, խուճապ չկա:

Հիշեցնենք, որ երեկ ֆրանսիաբնակ հայերը փակել էին դեպի Վալանաս տանող ճանապարհը: Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները պահանջում էին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնից և ողջ Եվրոպայից ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել պատերազմը, հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել, մուրճով հարվածներ հասցրել, որի արդյունքում 10 հայ էր տուժել:

Նշենք, որ այս ամենին հաջորդել է այլ միջադեպ. գիշերը Լիոն քաղաքում թուրքերի և ադրբեջանցիների կողմից ակցիաներ են իրականացվել, փնտրել են հայերին, սանձարձակություններ իրականացրել:

Այս խորագրի վերջին նյութերը