Լրահոս

26.04.2011 16:45


ԱՄՆ–ը տեղը կզիջի Չինաստանին

ԱՄՆ–ը տեղը կզիջի Չինաստանին

«The Daily Mail» պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգները հինգ տարի անց կզրկվի աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ունեցող պետության կարգավիճակից։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ Չինաստանը տնտեսական ցուցանիշներով ԱՄՆ–ից առաջ կանցնի արդեն 2016թ., ինչը կնշանակի «Ամերիկայի դարաշրջանի ավարտը»։

Միջազգային վերլուծաբաններն ավելի վաղ էին խոսում տնտեսական հզորությամբ առաջատարի դերը ստանձնելու Չինաստանի ներուժի մասին։

Եթե ԱՄՀ կանխատեսումներն իրականանան, և կոմունիստական Չինաստանն «աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունից» առաջ անցնի, դոլարի հետագա ճակատագիրը, որի փոխարժեքը միջազգային շուկաներում այժմ շարունակում է թուլանալ, հարցի տակ կդրվի։ Նախօրեին «Standard & Poor's» միջազգային վարկանշային գործակալությունը ԱՄՆ երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայուն»–ից իջեցրել է «բացասական»–ի։

Այժմ Միացյալ Նահանգների պետական պարտքը կազմում է 14 294 տրլն դոլար, այսինքն գրեթե ՀՆԱ–ի 100%–ի չափով։ Փորձագետները կանխատեսում են, որ ԱՄՆ բյուջեի պակասուրդը արդեն այս տարի կհասնի ռեկորդային 1,5 տրլն դոլարի։

Այս խորագրի վերջին նյութերը