Լրահոս

26.04.2011 15:54


Է. Անտինյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը դա ի վիճակի չէ անել, երկրորդ՝ ինքը դա չի ուզում անել»

Է. Անտինյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը դա ի վիճակի չէ անել, երկրորդ՝ ինքը դա չի ուզում անել»

ՀՌԱԿ ատենապետ  Էդվարդ Անտինյանն անդրադառնալով ՀԱԿ քաղաքականությանը` նշել է, որ եթե խոսվում է, թե պետք է արտահերթ նախագահական ընտրություն լինի, հետո նոր` խորհրդարանական, նշանակում է, որ նորից ազդարարվում է, թե այդպես էլ չենք ցանկանում նախագահական համակարգին վերջ տալ և ՀՀ–ում անցումային փուլի ավարտ հայտարարել։

Լա՛վ, ի վերջո՝ չհամոզվեցի՞ք՝ ո՛ր նախագահն եկավ՝ տարբեր ինտելեկտուալ հնարավորություններով, տարբեր պատկերացումներով, միևնույն է՝ ղեկավարեցին նույն ձևով։ Միթե՞ դժվար է հասկանալ, որ մի անգամ մենք պետք է որոշենք, որ գնում ենք ընտրությունների՝ գաղափարական հիմքում դնելով նա, որ ի վերջո անցումային փուլը համարենք ավարտված։ Առիթը եղել է, ես ասել եմ, որ արտահերթ գործընթաց չի լինելու. առաջին՝ որ Լևոն Տեր–Պետրոսյանը դա ի վիճակի չէ անել, երկրորդ՝ ինքը դա չի ուզում անել, և 3՝ պարզապես անիմաստ է արտահերթ նախագահական ընտրություն անել և նորից նախագահ ընտրել, եթե խոսում ենք այդ համակարգի արատավոր երևույթների մասին,–ասել է Է. Անտինյանը։

Նա ընդգծել է, որ ՀԱԿ–ի ամենամեծ խնդիրն այն է, որ այն ուժը, որը կարողացել է համախմբել մի շարք կուսակցություններ, և որին հսկայական ժողովրդական զանգվածներ են աջակցում, շարժվում է տեռորի միջոցներով.

Նա պետք է այդպիսի մեթոդներով չշարժվի։ Ամբողջ քաղաքականությունը կառուցված է շանտաժի վրա. «Ով մեզ հետ չէ՝ տականք է։ Միջազգային կառույցնե՛ր, մեզ չաջակցեք, մենք ձեզ վատ գնահատական կտանք։ Ով մեզ չմիանա ու չլսի իշխանությունների հետ համագործակցությանը, ուրեմն ծառայում է Ադրբեջանին»։ Եվ այլն։ Այդպես քաղաքականություն չեն իրականացնում։

Նրա խոսքերով՝ հեղափոխություն ասվածը Հայաստանում պետք է լինի հայաստանյան մոդելով։ Որքան էլ ոգևորված լինենք արաբական աշխարհի դեպքերից, սակայն հիմա, Է. Անտինյանի խոսքերով, տեղի է ունենում առկա ժողովրդական ալիքը, ոգևորությունը կոտրելու գործընթաց։

Եթե կոտրեցիր, պահը բաց ես թողնում։ Դու ժողովրդի առջև դիր իրական պահանջ, մարդն այդ իրական պահանջի համար փողոց դուրս գա, պայքարի այդ իրական պահանջի համար և քայլ առ քայլ առաջ գնա։ Եթե չես կարողանում ամբողջն անես, գոնե հետևողականորեն, քայլ առ քայլ գնա առաջ,–նշել է ՀՌԱԿ ատենապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը