Լրահոս

26.04.2011 15:51


Եվրամիությունը Սիրիայի դեմ ֆինանսական պատժամիջոցներ է նախապատրաստում

Եվրամիությունը Սիրիայի դեմ ֆինանսական պատժամիջոցներ է նախապատրաստում

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Բրյուսելում գտնվող դիվանագիտական աղբյուրը հաղորդել է, որ Եվրամիությունը Սիրիայի իշխանությունների դեմ ֆինանսական պատժամիջոցներ է նախապատրաստում` ընդդեմ խաղաղ ցուցարարների կիրառվող բռնությունների պատճառով։

–Սիրիայի պաշտոնական անձանց նկատմամբ ֆինանսական պատժամաիջոցներ են կիրառվում,–ասել է դիվանագետը։

«Ալ–Ջազիրա» հեռուստաալիքը, հղում անելով սիրիական ընդդիմության ակտիվիստներին, հայտնում է, թե երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, շուրջ 40 մարդ է մահացել և տասնյակներ վիրավորվել այն բանից հետո, երբ երկուշաբթի առավոտյան քաղաք մտած սիրիական զորքերը բուռն հրետանային կրակ են բացել քաղաքի բնակելի թաղամասերի վրա։

Քաղաքը շրջափակված է ոստիկանության կողմից, այնտեղ պարետային ժամ է հայտարարված, հեռախոսային կապը չի գործում։ Սիրիական իշխանությունները հայտարարել են, որ զորքերը քաղաք են մտցվել բնակիչների խնդրանքով՝ ահաբեկչական խմբավորումների գործողություններից նրանց պաշտպանելու համար։

Սիրիայում տեղի ունեցող զանգվածային ելույթների ու իրավապահ մարմինների հետ ցուցարարների բախումների հետևանքով հինգ շաբաթում ավելի քան 350 մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը