Տնտեսական

26.04.2011 15:33


Տիգրան Սարգսյան. «Պետք է ձևավավորել միջին խավ»

Տիգրան Սարգսյան. «Պետք է ձևավավորել միջին խավ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Արժեքների դերը անցումային հասարակություններում» խորհրդաժողովի ժամանակ ասել է, թե երկրում միջին խավի ձևավորումն այսօրվա հրամայական է։

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ի՞նչ քայլեր են արվում միջին խավ ստեղծելու նպատակով՝ վարչապետը նշել է, թե երկրում միջին խավ ձևավորելու երկու ճանապարհ կա՝ բնականոն զարգացում, երբ մասնավոր սեփականատերերը զարգանում են և պայքարում իրենց իրավունքների համար, և բարեփոխումների ճանապարհը, երբ  պետությունը տոտալիտար համակարգից անցում է կատարում դեմոկրատական հասարակության և ձևավորում դեմոկրատական հասարակությանը բնորոշ կանոններ։

Թե քանի տարի անց կհաջողվի երկրում ունենալ կայացած միջին խավ, ըստ Տիգրան Սարգսյանի, կախված է բարեփոխումների ընթացքից։

–Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դրա համար պահանջվում է 10 տարի։ Սովետական տոտալիտար համակարգից հետո միջին խավի ծնվելու համար բարենպաստ պայմաններ չկային Հայաստանում, չկար մտածողություն, չկային մարդիկ, որոնք ունեին բիզնես, ունեին ֆինանսական միջոցներ, ինքնուրույնաբար իրենց տնտեսական գործունությունը ծավալելու կարողություններ, գիտելիքներ, փորձ, մտածողություն։ Այս ամենը պետք է ձևավորվի։ Մենք մի ակնթարթում հռչակեցինք ազատություններ, մասնավոր սեփականությունն ամրագրեցինք օրենքում, սեփականաշնորհման գործընթաց գնաց, բայց այդ խավը դեռևս առկա չէր Հայաստանում։ Դա էլ հենց լրջագույն խնդիրն է։ Մենք տեսանք, որ վերջին 20 տարիների ընթացքում եղան լրջագույն աղավաղումներ։ Գիտակցելով այս պրոբլեմները՝ մենք պետք է ավելի խելամիտ ռազմավարություն մշակենք ապագա 20 տարիների համար,-ընդգծել է վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը