Լրահոս

26.04.2011 15:15


Մարդու իրավունքների պաշտպանը մարդկանց չի կարող պաշտպանել ԱԺ պատգամավորներից և սափրագլուխներից

Մարդու իրավունքների պաշտպանը մարդկանց չի կարող պաշտպանել ԱԺ պատգամավորներից և սափրագլուխներից

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվել են՝ ՄԻՊ–ը կարո՞ղ է մարդկանց պաշտպանել օլիգարխներից, ԱԺ պատգամավորներից, նրանց թիկնապահ սափրագլուխներից։

–Մարդկանցից մենք չենք կարող պաշտպանել մարդկանց։ Մարդկանցից մարդկանց պաշտպանում են դատարանները։ Մենք մարդկանց չենք կարող պաշտպանել ո՛չ պետական մարմիններից, իսկ ո՛չ պետական մարմիններից միայն դատարանն է, որից մենք չենք կարող պաշտպանել մարդկանց, որովհետև դատարանն է հենց կոչված պաշտպանել մարդկանց իրավունքները։ Այսինքն՝ մենք մարդկանց միջհարաբերություններում չենք կարող մտնել։ Մարդու և գործատուի, մարդու և մասնավոր ընկերության, մարդու և մարդու հարաբերության մեջ այս գրասենյակը օրենքով իրավունք չունի միջամտել։ Իսկ ինչ վերաբերում է դատարաններին, դարձյալ մենք չենք կարող դատարաններից պաշտպանել մարդկանց, այլ դատարանները մեզ հետ միասին պետք է պաշտպանեն, կամ մենք դատարանների հետ միասին պետք է պաշտպանենք մարդկանց ցանկացած մարդուց, որը վիրավորել կամ նեղացրել է կամ խախտել է մյուսի իրավունքը,–պատասխանել է Կ. Անդրեասյանը։

Նա նաև ավելացրել է, թե օրենքով իրեն արգելվում է ֆիզիկական անձանցից կամ ընկերություններից պաշտպանել մարդկանց։

–Պաշտոնատար անձանց շարքում տվյալ դեպքում ԱԺ պատգամավորները չեն մտնում։ Պաշտոնատար անձինք պետք է լինեն պետական մարմինների իրավասու պաշտոնատար անձինք, և հետևաբար կոնկրետ պատգամավորներից պաշտպանությունն ի՛մ լիազրությունների շրջանակներում չէ,–ավելացրել է նա։–ԱԺ պատգամավորը պետական հիմնարկ չէ, և ԱԺ պատգամավորից մենք, ցավոք, չենք կարող պաշտպանել։ Բայց եթե որևէ լրագրողի վիրավորում են, և իր նկատմամբ կիրառում են բռնություն, և ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում, լրագրողը կարող է մեզ դիմել, և մենք արդեն ոստիկանության անգործությունից կպաշտպանենք լրագրողնի։ Դա մեր իրավասությունների մեջ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը