Լրահոս

26.04.2011 15:03


ՀՌԱԿ ատենապետ. «Ինչպե՞ս է Լևոն Տեր–Պետրոսյանն իր ստեղծած ծուղակից դուրս գալու»

ՀՌԱԿ ատենապետ. «Ինչպե՞ս է Լևոն Տեր–Պետրոսյանն իր ստեղծած ծուղակից դուրս գալու»

Ներքաղաքական իրավիճակը նախընտրական եմ գնահատում, իսկ դրան նաև գումարվել են արաբական աշխարհի ոգևորությունները, բնական բան է, որ մի քիչ ավելի բարդացել է վիճակը, որովհետև աշխարհում գների թանկացում է, Հայաստանն էլ դուրս չի եկել տնտեսական ճգնաժամից,– «Հայացք» ակումբում ներքաղաքական զարգացումները գնահատելիս ասել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը։

Անդրադառնալով ապրիլի 28–ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին, նա նշել է, թե երբ խոսվում է, որ արմատական ընդդիմադիր կառույցն անվտանգության երաշխավոր է հանդիսանում և մյուսներին էլ հորդորում է չակտիվանալ, քանի որ Ադրբեջանը կարող է հարձակվել, ու չի ցանկանում իշխանությանն անկյուն մղել, ապա, Է. Անտինյանի խոսքերով, իր այդ հայտարարությամբ հենց ինքն իրեն է անկյուն մղում.

Եթե գալու է ապրիլի 28–ը, ու դրանից հետո ՀԱԿ–ի ներկայացրած պայմանները չեն կատարվելու, ապա ի՞նչ է անելու։ Եթե ակտիվանա, ամբողջ երկրի մնացած քաղաքական ուժերը կասեն՝ ինչպե՞ս, մի՞թե ՀԱԿ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը չի կարդացել ՀՀ երրորդ հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը, որտեղ նա ասել է՝ մի՛ք ակտիվանա, որ Ադրբեջանը չակտիվանա։ Այսինքն՝ նա ինչպե՞ս է իր ստեղծած ծուղակից դուրս գալու։

Նա  նաև ընդգծել է, որ եթե խոսվում է այն մասին, որ այս խաղը շախմատ է, ապա ինքը ցանկանում  է հիշեցնել շախմատի գլխավոր կանոններից մեկը՝ ձեռք ես տվել, պետք է խաղաս.

Հիմա արդեն ձեռք է տրված, դա ապրիլի 28–ն է։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ եթե խոսքը նրա մասին է, որ 3 պահանջները պետք է կատարվեն, նոր քննարկվի Սերժ Սարգսյանի հետ նրա հրաժարականի հարցը, առնվազն միամտություն է. այսինքն՝  նա պետք է 3 պայմանը կատարի, որ նստի բանակցային ճանապարհով հրաժարակա՞ն տա։ Իհարկե, անլուրջ խոսակցություն  է դա, և ապրիլի 28–ը միայն ֆիքսելու է դա։ Երբ այն ժամանակ ասում էինք՝ սխալ եք ձևակերպում, ասում էին՝ պատվեր եք կատարում։ Հիմա ժողովրդի աչքի առաջ են իրական պատվիրատուներն է՛լ, կատարողներն է՛լ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը