Լրահոս

26.04.2011 15:06


ՀԱԿ–իշխանություն երկխոսություն չկա՞, թե՞ կա

ՀԱԿ–իշխանություն երկխոսություն չկա՞, թե՞ կա

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ  Լիլիթ Գալստյանը հայտարարել է, թե արտախորհրդարանական ընդդիմության՝ ՀԱԿ–ի և իշխանության միջև երկխոսության ստվերներ են նշմարվում։

–Ինչու՝ հիմա, որովհետև ամեն գնով իշխանությունը  պահելու խնդիր  կա, և քաղաքական դաշտը վերաձևելու խնդիր կա։ Ես երանի կտայի, որ այս բոլոր  գործողությունների առանցքը լինի ազգային և պետական շահը, բայց ձեռագիրը միայն  և միայն  հուշում է, որ  դրանք իշխանությունը ամեն գնով պահելուն, տնտեսական և քաղաքական լծակները  վերադասավորելուն ուղղված կոսմետիկ գործողություններ են,–ասել  է նա։

ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել  Բադեյանն էլ ասել է, թե ՀԱԿ–ի և իշխանությունների միջև երկխոսություն չկա, եթե լիներ, այդ մասին կհայտարարվեր։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իշխանությունը կատարում է իրենց պահանջները` մասնավորապես մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության առումով, և արդյոք կարելի՞ է պատահականություն համարել նախագահի նոր հանձնարարականները նույն հարցով, Մանվել Բադեյանն ասել է, թե նախագահի հանձնարարականներն ամենևին էլ նրանց պահանջով չեն եղել։

–Դրանք ժողովրդի պահանջն են,–հայտարարել է նա։

Հարցին, թե ի՞նչ է, 3 տարի առաջ  ժողովուրդը  դա՞ չէր պահանջում, Մանվել  Բադեյանը պատասխանել է.

Վատ է, որ հիմա բացահայտման  հրաման է տրվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը