Մարդու իրավունքների պաշտպանը Գալուստ Սահակյանին կապացուցի
Մեկնաբանելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի առաջարկը՝ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե դա Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթի մեջ չի մտնում։
Այսօր հրավիրված ասուլիսում ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ի պատասխան ասել է.
–Որպես իրավաբան՝ ցանկացած ատյանում, դատարանում կամ որևէ մարմնում կարող եմ ապացուցել իրավաբանորեն, որ ես ունե՛մ այդ լիազորությունը։
Կ. Անդրեասյանն իր շնորհակալությունն է հայտնել ՀԱԿ–ին, որ առանց որոշակի ցայտուն բացասական վերաբերմունքի՝ արձագանքեց իր առաջարկին և թույլ տվեց քննարկել այս միջնորդական դերը։ Իսկ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի անձնական դիրքորոշումը ՄԻՊ–ին թույլ է տվել կարծելու, որ իր առաջարկը կյանքի կոչելու հնարավորությունը չի սպառվել։ Առաջիկայում էլ Կարեն Անդրեասյանն այդ առաջարկով պաշտոնապես դիմելու է ՀԱԿ–ին և ակնկալում է պաշտոնական պատասխան։
Արդյոք նա կարծում է, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսությունն արդեն իսկ կա, պարզապես մնացել է ձևաչա՞փը որոշել։ «7օր»–ի այս հարցին ՄԻՊ–ը պատասխանել է.
–Որպես միջնորդի թեկնածու՝ ես պետք է բավական զգույշ լինեմ գնահատականներում, որպեսզի ի սկզբանե ինքս չփչացնեմ այդ հնարավորությունը, որը ես առաջարկել եմ։ Բայց ես կարող եմ ասել, չգնահատելով՝ ինչպիսին է այսօր երկխոսության վիճակը, կարող եմ ասել արդյունքների մասին։ Ես չեմ կարծում, որ ես՝ որպես մարդ, դուք՝ որպես հասարակության անդամներ, ու ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, կարող ենք գնահատել, որ կան դրական, շոշափելի արդյունքներ այդ երկխոսության իմաստով։ Արդյունքները, կարծում եմ, դեռ ցայտուն չեն և շոշափելի չեն։ Թե ինչքանո՞վ է երկխոսության մակարդակը դրական կամ բացասական, ես չէի ուզենա գնահատել։
Կարեն Անդրեասյանը հրաժարվել է պատասխանել նաև՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ։
–Իմ այսօրվա միջնորդ լինելու ցանկությունն ինձ թույլ չի տալիս գնահատականներ տալու։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ Հայաստանում կան ազատազրկված անձինք, որոնք գտնում են և համոզված են, որ իրենք քաղբանտարկյալ են։ Միայն իրենց այդ համոզմունքն արդեն բացասական է, և ես չէի ուզենա ավելի գնահատականներ տալ, որովհետև դա անմիջապես ինձ կդարձնի կողմ՝ այս կողմից կամ այն կողմից, և ես չեմ կարողանա լինել միջնորդ,–ասել է նա։

7or.am