ՀԱԿ–ը համարում է, որ իշխանությունը 2–րդ պահանջն էլ կատարեց
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ–ի իրազեկումը։ ՀԱԿ–ը համարում է, որ այսպիսով իշխանությունները բավարարեցին իրենց պահանջներից ևս մեկը։ Այս մասին «7օր»–ին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ հաստատելով, որ, փաստորեն, մնացել է մեկ պահանջ, որպեսզի իշխանությունները կատարեն։
Հիշեցնենք, որ ապրիլի 8–ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր.
–Մենք ակնկալում ենք, որ մինչև հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալներիազատարձակումը, Ազատությանհրապարակումհանրահավաքներանցկացնելուիրավունքիվերականգնումըևմարտի 1-իսպանություններըբացահայտելուպաշտոնականհավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ ազգային կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենքդեռևսհակվածչենքիշխանությանհետվերջնագրիլեզվովխոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանիօր։
Դրանից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց և հրահանգեց՝ մարտի 1–ի գործի բացահայտմանը նոր թափ և ընդգծված ակտիվացում հաղորդել:
ՀՀ նախագահի այս քայլը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գնահատել է որպես ՀԱԿ–ի մեկ պահանջի կատարում։
ՀԱԿ–ը համարում է, որ իշխանությունը 2–րդ պահանջն էլ կատարեց
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ–ի իրազեկումը։ ՀԱԿ–ը համարում է, որ այսպիսով իշխանությունները բավարարեցին իրենց պահանջներից ևս մեկը։ Այս մասին «7օր»–ին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ հաստատելով, որ, փաստորեն, մնացել է մեկ պահանջ, որպեսզի իշխանությունները կատարեն։
Հիշեցնենք, որ ապրիլի 8–ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր.
–Մենք ակնկալում ենք, որ մինչև հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ ազգային կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռևս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր։

7or.am