Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երկրի ներքաղաքական խնդիրների մասին` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԼիլիթԳալստյանն ասել է, թե մթնոլորտը լարված է։
–Պետք է հաշվի առնել, որ նախընտրական տարի է: Բայց ունենք նաև սուբյեկտիվ պատճառներ: Խոսքը ներքաղաքական ճգնաժամին է վերաբերում, որը պայմանավորված է իշխանության որակով և հեղինակությամբ: Ես սա, ցավոք սրտի, բացասական իմաստով եմ ասում: Որպես ասածի փաստ՝ պետք է բերեմ ոչ միայն մակրոտնտեսական ցուցանիշները, ոչ միայն միջազգային կազմակերպությունների գնահատականները, այլև այն լարվածությունը, որը արձանագրված է մի շարք միջազգային կառույցների բանաձևերում,–ասել է նա:
Ըստ Լիլիթ Գալստյանի՝ իշխանությունն ամեն գնով ուզում է պահել իր քաղաքական մեծամասնությունը։
–Այս կառավարությունն այսօր իր գործունեությամբ ձախողումների շարան է։ Ըստ միջազգային ցուցանիշների՝ Հայաստանում բնակչության 54%–ը գոյատևման խնդիր է լուծում, իսկ 35%–ից ավելին աղքատության շեմից ներքև է գտնվում։ Դրան գումարած արտագաղթի այն մեծ ալիքը, որը մեր երկրի անվատանգության հարցն է վտանգում,–ասել է նա։
ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանն էլ ասել է, թե լսելով Լիլիթ Գալստյանի խոսքերը՝ ցանկություն ունեցավ գերեզմանոց գնալու, որովհետև երկրի իրավիճակն աղետալի նկարագարվեց, որը, իր կարծիքով, այդպես չէ։
–Նախ ասեմ, որ շատ բնական է, որ ՀՀԿ–ն, ինչպես որ ցանկացած կուսակցություն, ձգտում է պահպանել իր քաղաքական մեծամասնություն ունենալը։ Ի՞նչ կա այդտեղ զարմանալու։ Մենք ունենք մեր ծրագրերը ազգապահպանման և զարգացման, որին հասնելու ճանապարհին, իհարկե, կան սխալներ, կան խոչընդոտներ, բայց դրանք անխուսափելի են,–նշել է նա։
Ըստ Մանվել Բադեյանի՝ այսօրվա խնդիրները միայն այս իշխանությունների մեղքով չեն, այլ բոլոր իշխանությունների, և այսօր նրանք, ովքեր ժամանակին իշխանության մեջ են եղել, բայց այսօր ընդդիմություն են դրաձել, բարձրաձայնում են խնդիրներ՝ մոռանալով, որ դրանք նաև նախկինում են եղել։
Երկրում ներքաղաքական ճգնաժա՞մ է
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երկրի ներքաղաքական խնդիրների մասին` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն ասել է, թե մթնոլորտը լարված է։

7or.am