Լրահոս

26.04.2011 13:44


Ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ–ի իրազեկումը քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը 26.04.2011թ. Երևանի քաղաքապետարան է ներկայացրել գրություն ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի  ս/թ. ապրիլի 13-ի որոշումը վերանայելու վերաբերյալ: Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության  կողմից ս/թ. ապրիլի 28-ին նախատեսված միջոցառումը չի կայանալու` Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ուժը կորցրած է ճանաչել այդ օրը Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումն արգելող 13.04.2011թ. որոշումը և ի գիտություն է ընդունել նույն օրը` ս/թ. ապրիլի 28-ին ժ.16.00-23.00 /մոտավոր/ Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում /հանրահավաք/ և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը: Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը