Լրահոս

26.04.2011 13:26


Միջնորդների պնդմամբ

Միջնորդների պնդմամբ

Վստահելի աղբյուրներից հայտնի են դարձել Գագիկ Ծառուկյանի Անվտանգության Խորհրդի անդամ դառնալու փաստի մի շարք մանրամասներ: Ձևականորեն գործող և անդեմ Անվտանգության Խորհուրդը լրջացնելու և կարևորագույն որոշումներ կայացնող մարմնի վերածելու գաղափարի նախաձեռնությունը պատկանում է ՀՀ ներքաղաքական կյանքում միջնորդի դեր ստանձնած մի խումբ օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետների: Հենց վերջիններս ակտիվ դերակատարում ունեն նաև ՀԱԿ-ի և իշխանության միջև ընթացող երկխոսության մեջ: Նրանց կարծիքով՝ նորացված ԱԽ-ն կարող է դառնալ ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխիքային մեխանիզմներից մեկը: Ըստ գծված սցենարի, մոտ ապագայում սպասվում են նոր համալրումներ ԱԽ կազմում և մի խումբ անձանց հեռացումներ: Ախ-ում Ծառուկյանի ներկայության վրա պնդել են միջնորդ դեսպանները:

Հիշեցնենք, որ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Ա. Ադոնցի Բելգիայի Թագավորությունում դեսպան նշանակվելուց հետո այդ տեղը թափուր էր և երկու տարուց ավել նշանակում չէր կատարվում:

Այս խորագրի վերջին նյութերը