Լրահոս

26.04.2011 18:20


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 34-ը, գողության 61 դեպքից՝  32-ը, իսկ   խարդախության`  5 և խուլիգանության 9 դեպքերն էլ բացահայտվել են:Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության`  3, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի  և  խուլիգանության 1-ական դեպք:Անցած չորս օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 3 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը