Մամուլից տեղեկացանք, որ այսօր` ապրիլի 26-ին, Երևանի քաղաքապետարանի չինովնիկները թողնելու են իրենց ծառայողական մեքենաներն ու շրջելու են հասարակական տրանսպորտով: Իհարկե, ողջունելի է, որ տաք կաբինետներին սովոր չինովնիկները երթևեկելու են «սովորական մահկանացուների» հետ միասին, սակայն շատ ավելի լավ կլիներ, եթե քաղաքի բոլոր պաշտոնյաները` այդ թվում և Դուք, պարբերաբար նման քայլ կատարեիք` հասարակական տրանսպորտի ողջ բարդություններն ու խնդիրները հասկանալու համար:
Ընդհանրապես, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե քաղաքապետարանը նաև ուշադրություն դարձներ տարբեր սոցիալական խավերի խնդիրներին: Մենք առաջարկում ենք, որպեսզի Դուք հատուկ ուշադրության կենտրոնում պահեք ուսանողության հետ կապված հարցերը: Այսպես, հնարավորության պարագայում կարելի է անվճար կամ էլ շատ ավելի ցածր սակագին սահմանել Երևանի վարչական շրջաններում բնակվող բոլոր այն ուսանողների համար, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից: Կամ էլ, պայմանավորվել համալսարանների ղեկավարության հետ և մի քանի տասնյակ ավտոբուսներ գնելով` հնարավորություն ընձեռել ուսանողներին անվճար բուհեր հասնել:
Այս կերպ, դուք նաև կլուծեք մեկ այլ` քաղաքական խնդիր: Կատարելով նման սոցիալական ծրագիր, կզրկեք շատ քաղաքական կուսակցություններին ուսանողներին անվճար այստեղ-այնտեղ տեղափոխելով` քաղաքական դիվիդենտներ շահելու վաղեմի և արդեն «ավանդույթ» դարձած հնարավորությունից` ուսանողությանը զերծ պահելով քաղաքական շահարկումներից:
Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն
Բաց նամակ Երևանի քաղաքապետին
Հարգելի պարոն քաղաքապետ.