Լրահոս

26.04.2011 11:22


Եմենի ընդդիմությունը երկրում ճգնաժամի լուծման վերաբերյալ միջնորդների նախագծին համաձայն է

Եմենի ընդդիմությունը երկրում ճգնաժամի լուծման վերաբերյալ միջնորդների նախագծին համաձայն է

Եմենի ընդդիմությունը լիովին ընդունել է երկրում իշխանությունը հանձնելու ՊԾԱՊՀԽ–ի (Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդ) նախագիծն ու պատրաստ է մասնակցել անցումային կառավարության կազմավորմանը։ Հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Անցած շաբաթ Եմենի ղեկավարող «Համընդհանուր ժողովրդական կոնգրես» կուսակցությունն արդեն ընդունել էր միջնորդների առաջարկած նախագիծը, որը նախատեսում է ազգային միասնության կառավարության կազմավորումից հետո 30 օրվա ընթացքում երկրի նախագահ Աբդալահ Սալեհի հրաժարականը։ Կառավարություն կազմելուց հետո նախագահը իշխանությունը պետք է հանձնի փոխնախագահին, իսկ ընդդիմությունը՝ դադարեցնի ցույցերը։ Արաբական նախաձեռնության համաձայն՝ Սալեհը նույնպես պետք է ազատվի դատական հետապնդումից։

Նշենք, որ ընդդիմությունն այդ նախագծի մշակումից անմիջապես հետո հրաժարվել էր անցումային կառավարության մեջ իր մասնակցությունից, սակայն պարզաբանումներ ստանալով՝ մտափոխվել է։

Այս խորագրի վերջին նյութերը