«Ռուսաստան–Վրաստան 2020. ի՞նչ է լինելու վաղը» խորհրդաժողով Մոսկվայում
Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում կլոր սեղանի ձևաչափով ապրիլի 26–28–ը տեղի կունենա խորհրդաժողով «Ռուսաստան–Վրաստան 2020. ի՞նչ է լինելու վաղը» խորագրի ներքո։
Ինչպես «Trend»–ին տեղեկացրել են «Վրաստանի ժողովուրդների վեհաժողովում», որի ղեկավարը ռուսաստանցի միլիոնատեր Ալեքսանդր Էբրալիձեն է, միջոցառումը կանցկացվի վեհաժողովի նախաձեռնությամբ Ռուսաստանի հանրային պալատի և Հանրային նախագծման ինստիտուտի հետ համատեղ։
Խորհրդաժողովին կմասնակցեն վրացի և ռուս քաղաքական հայտնի գործիչներ, իշխանության և հասարակության ներկայացուցիչներ, քաղաքագետներ և լրագրողներ։
Նախատեսվում է մի շարք կարևորագույն հարցերի քննարկում, այդ թվում՝ «Մոտակա տասը տարիների մոդելավորված սցենար. կովկասյան քաղաքականությունը որպես միասնական նախագիծ կամ պառակտում», «Մեր տեղն աշխարհում. Վրաստան–Ռուսաստան, ո՞ր քաղաքակրթությանն ենք պատկանում» և այլ թեմաներ։