Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Լիբիայի մայրաքաղաքի բնակիչները հայտնել են, որ այս գիշեր Տրիպոլիի արևելյան ուղղությամբ 5 հրթիռ է արձակվել։
Նրանք պատմել են, որ հրթիռային հարվածները հասցվել են Այն–Զարա շրջանին։ «AFP» գործակալության զրուցակիցնեը դժվարացել են պատասխանել, թե հատկապես որ կառույցներն են եղել ՆԱՏՕ–ի օդուժի թիրախը։ Լիբիայի կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ այս գիշեր ՆԱՏՕ–ն նաև հարվածներ է հասցրել Մումար Քադաֆիի Բաբ ալ–Ազիզիա ռազմաբազայի ուղղությամբ, որը գտնվում է Տրիպոլիի հարավում։ Ռմբակոծության հետևանքով ուժեղ վնասվել են մի քանի շինություններ։ Հաղորդվում էր, որ վնասված շինություններից մեկում տեղակայված է եղել Քադաֆիի աշխատակազմը, իսկ մյուս շինությունում նրա խորհրդակցությունների սենյակն է եղել։
Լիբիական իշխանությունները հայտնում են, որ օդային հարվածների հետևանքով Մուամար Քադաֆիի նստավայրում մահացել է 3 և վիրավորվել 45 մարդ։
Լիբիական իշխանությունների ներկայացուցիչները նաև հայտնել են, որ Տրիպոլիի ուղությամբ հասցված օդային հարվածները չհաջողված մահափորձեր են Մումար Քադաֆիի նկատմամբ։
Միևնույն ժամանակ նրանք չեն հստակեցրել, թե ռմբակոծության ժամանակ արդյոք Մումար Քադաֆին եղե՞լ է այդ շինություններից որևէ մեկում, թե՞ ոչ։ Նրանք միայն հաղորդել են, որ այժմ իրենց «ղեկավարը Տրիպոլիում է՝ անվտանգ տեղում»։
ՆԱՏՕ–ի օդուժը նոր հարվածներ է հասցրել Տրիպոլիին