Լրահոս

26.04.2011 10:33


Կոտ դ’Իվուարում փոխհրաձգությունը վերսկսվել է

Կոտ դ’Իվուարում գործողություն է տեղ ունեցել ընդդեմ այդ երկրի նախկին նախագահ Լորան Գբագբոյի կողմնակիցների։ Առավել լարված իրավիճակ է Աբիջանի հյուսիսարևմտյան հատվածում։ Այնտեղ կրակում են ծանր զինտեխնիկայից։ Պայթյուններ են որոտում։ Բնակիչները վախենում են իրենց տներից դուրս գալ։

2010թ. նոյեմբերի 28–ի նախագահական ընտրություններից եհոտ, որի ժամանակ հաղթեց ընդդիմության թեկնածու Ալասան Ուատարան, Գբագբեն հրաժարվեց թողնել իր պաշտոնը։ Այդ երկրում զինված բախումներ սկսվեցին նորընտիր նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Ստեղծված իրավիճակը մեղմելու համար միջամտեցին ՄԱԿ–ի խաղաղապահ առաքելությունն ու ֆրանսիացի զինվորականները։ 2011թ. ապրիլի 11–ին Գբագբոն կալանավորվեց։ Ու չնայած դրան, նրան համախոհ զորքերը հրաժարվեցին թողնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Կոտ դ’Իվուարի իշխանությունը ստիպված է ուժ կիրառել նախկին նախագահի կողմնակիցներին չեզոքացնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը