Լրահոս

26.04.2011 10:14


ԱՄՆ–ը տարհանում է Սիրիայում իր դեսպանատան անձնակազմին

ԱՄՆ–ը տարհանում է Սիրիայում իր դեսպանատան անձնակազմին

«Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը Սիրիայի մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ–ի դեսպանատնից տարհանում է անձնակազմի մի մասին, ինչպես նաև Ամերիկայի քաղաքացիներին խորհուրդ է տալիս այդ երկրից որքան հնարավոր է շուտ հեռանալ աճող քաղաքական անկայունության պատճառով։

Պետքարտուղարությունը երկուշաբթի խորհուրդ էր տվել ձեռնպահ մնալ դեպի Սիրիա ուղևորություններից, ինչպես նաև հանձնարարել էր տարհանել Դամասկոսի դեսպանատան տեխնիկական ու ծառայողական անձնակազմին ու նրանց ընտանիքների անդամներին։

Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը քննարկում է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի ու նրա կառավարության դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Պատժամիջոցների նպատակը տեղի ոստիկանության ու բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների միջև արյունահեղ բախումները դադարեցնելն է։

Այս խորագրի վերջին նյութերը