Աբիևն ու Բրայզան քննարկել են հետաձգված ադրբեջանաամերիկյան զորավարժությունները
Ինչպես հաղորդում է «AZE.az»–ը, Ադրբեջանն ու ԱՄՆ–ն քննարկել են երկկողմանի ռազմական համագործակցության հեռանկարները։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմանի ռազմական համագործակցության ներկայիս իրավիճական ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև հետաձգված «Տարածաշրջանային պատասխան–2011» ադրբեջանաամերիկյան զորավարժությունները։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում ԱՄՆ–ի զինվորական բանագնաց, գնդապետ Մելվին Դուգլաս Սաքսը։