Լրահոս

25.04.2011 20:52


ՀԱԿ. «Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը»

ՀԱԿ. «Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը» Հայ Ազգային Կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալու` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի կապակցությամբ հայտարարում ենք. 1. Մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի և խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրեսի և գործադիր իշխանության միջև կայանալիք երկխոսությանը: 2. Իշխանության և Կոնգրեսի միջև ուղղակի երկխոսության ձևաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկա: 3. Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք: ՀԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը